20 փետրվարի 2020 - 12:41 AMT
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,4 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը:

Ընդ որում՝ մոտ 2.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ օգտագործել 1500 տեղամասում առցանց համակարգով տեսանկարահանման և հեռարձակման համար, իսկ մնացած 234 մլն-ը կտրվի ոստիկանությանը՝ ընտրողներին ծանուցելու համար:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ հաշվարկները կատարված են գործող օրենսդրության տրամաբանությամբ, իսկ գումարի 80-85%-ն օգտագործվելու է տեղամասերում աշխատանքի վարձատրության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն:

«Ժողովրդի ազատ կամարտահայտության համար, այո’, պետք է ծախսվեն գումարներ: Բոլոր ընտրությունները, որ տեղի են ունենում, որոշակի գումար արժեն»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա չպետք է շահարկումների առիթ դառնա:

ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանարքվեն կկայանա ապրիլի 5-ին: