20 փետրվարի 2020 - 12:53 AMT
Diamond Princess զբոսանավում ՌԴ ևս 2 քաղաքացու մոտ կորոնավիրուս են գտել

Diamond Princess զբոսանավում ՌԴ ևս երկու քաղաքացու մոտ կորոնավիորւս է ախտորոշվել, առաջիկայում նրանք հիվանդանոց կտեղափոխվեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ Ճապոնիայում ՌԴ դեսպանատանը հղումով:

Diamond Princess-ը փետրվարի 3-ից երկշաբաթյա կարանտինի մեջ էր Յոկոհոմա նավահանգստում, այն պահից երբ նավի ուղևորներից մեկի մոտ հաստատվել էր վիրուսը: Վերջին տվյալներով՝ զբոսանավի 621 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանցից 322-ի մոտ՝ առանց հիվանդության ախտանշանների: Փետրվարի 19-ին նավը կարանտինից դուրս եկավ, ուղևորնեը րսկսեցին ափ իջնել:

Ինչպես նշել են դիվանագետները, հիվանդներն իրենց նորմալ են զգում, վառ արտահայտված ախտանշաններ չկան, քաղաքացու մոտ վարակի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 18-ին: Զբոսանավի 3700 ուղևորից 24-ը ՌԴ քաղաքացիներ էին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Diamond Princess-ի երկու ուղևորի մահվան մասին:

Փետրվարի 20-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակավածների թիվը 74,000 է, մահացել է 2118 մարդ, ապաքինվել՝ մոտ 16,000: