Չինաստանում կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը 24 ժամում քառակի կրճատվել է: Երկրի առողջապահության ազգային հանձնաժողովը բացատրում է վարակների հայտնաբերված դեպքերի կրճատումն ախտորոշման մեթոդի փոփոխությամբ, գրում է Deutsche Welle-ն:
Միաժամանակ, վերջին 24 ժամում վարակի 394 նոր դեպք է գրանցվել, հայտնել է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը: Այդ ընթացքում երկրում ևս 114 մարդ է մահացել թոքաբորբից, որի հարուցիչը նոր վիրուսն է:
Փետրվարի 19-ին իշխանությունները հայտնել են 1749 նոր հիվանդի մասին: Անկումը պայմանավորված է վարակի ախտորոշման մեթոդի փոփոխմամբ: Չինաստանում, ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 74,576 մարդու մոտ:
Չինաստանից դուրս կորոնավիրուսով հիվանդներ են ի հայտ եկել աշխարհի 25 երկրում: Իրանն ԱՄԷ-ից հետո Մերձավոր Արևելքի 2-րդ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել։