20 փետրվարի 2020 - 17:29 AMT
«Ամունդի». 6 տարի Հայաստանում

Ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և ավելացնելու համար աշխարհում և հատկապես Եվրոպայում շատերը նախընտրում են ֆրանսիական «Ամունդի»-ն։ Այն աշխարհի ամենահաջողված ընկերություններից է, որն իր ցուցանիշներով, ակտիվներով և հաճախորդների քանակով ապացուցել է իր հուսալիությունն ու թափանցիկ գործելաոճը:

«Ամունդի»-ն արդեն 6 տարի Հայաստանում է: Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն ու երկրում ներդրվող նորարարական համակարգն են այս ընկերությանը բերել ՀՀ: Արդյունքում, «Ամունդի»-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ համատեղ 2013-ին հիմնել է «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը:

«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն առայժմ զբաղվում է միայն կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Հայաստան գալու հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգն էր, որը հետաքրքիր է և նորարարական: Հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ. այն Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս պլանավորել իրենց ապագա կենսաթոշակն ակտիվների կառավարման միջոցով:

«Իհարկե, 30 տարեկանում թվում է, թե վաղ է թոշակի մասին մտածել, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա, բայց մենք կարող ենք տեսնել մի շարք բարդություններ այն երկրներում, որոնք ոչինչ չեն ձեռնարկել կենսաթոշակային խնդիրներին լուծում տալու համար: Այստեղից էլ կարելի է հետևություն անել՝ ավելի լավ է պլանավորել սեփական կենսաթոշակը: Բացի այդ, այս համակարգը Հայաստանում աշխատողներին թույլ է տալիս խնայել երկարաժամկետ: Եվ վերջապես համակարգը կենսաթոշակային ֆոնդերին թույլ է տալիս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում, իսկ երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում»,- նշել է «Ամունդի» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

«ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

/p>