Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր:
Մասնավորապես, նրանք խոսել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետության համապատասխան կառույցների գործակցության մասին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:
2020-ին բանակում տարբեր հանգամանքներում զինծառայողների մահվան 13 դեպք է գրանցվել, այդ թվում՝ ՊԲ շարքերում: ՀՀ նախագահի հրամանագրերով ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ են պաշտոնանկ արվել՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: