22 փետրվարի 2020 - 16:57 AMT
Խաղարկություն, խոշոր շահումներ, անվճար դաջվածք, կոկտեյլներ և երաժշտություն. «Երևան մոլ»-ը 6 տարեկան է

Փետրվարի 21-ին մայրաքաղաքի ամենահայտնի ու խոշոր առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկը՝ «Երևան մոլ»-ը դարձավ 6 տարեկան: Այս ծնունդը, ինչպես և նախորդները, նշվեծ մեծ շուքով:

Կեսօրից մոլում տոնական տրամադրություն էր. տարբեր հատվածներում նվագում էին հայտնի և սիրված դիջեյներ՝ Güevo-ն, Leo-ն, Henna Onna-ն, ALEN HERTZ-ը և Diana-ն: Տոնական եռուզեռի մեջ ամեն կողմից լսվում էր գոհ հաճախորդների ձայնը. այդ օրը սովորականից ավելի մարդ կար, քանի որ երեկոյան սպասվում էր խոշոր խաղարկություն:

«Երևան մոլ»-ի ղեկավարությունը որոշել էր` ծննդյան օրով նվերները պարտադիր են, բայց ոչ թե ստանում էր դրանք, այլ նվիրում: Այսպես՝ փետրվարի 5-21-ը 15,000 դրամի գնումներ արած ցանկացած ոք կարող էր մասնակցել փետրվարի 21-ին կայանալիք խաղարկությանը և շահել 2 անձի համար նախատեսված ուղևորություններ Պրահա, Դուբայ կամ Եգիպտոս, ինչպես նաև 1 հատ նվեր քարտ՝ 500,000 դրամ արժողությամբ, 3 հատ՝ 300,000 դրամ արժողությամբ, 5` 150,000 դրամանոց և 10` 100,000 դրամանոց, ինչպես նաև մի շարք նվերներ գործընկեր խանութների կողմից:

«Այնքան ուրախ ենք, որ այս տարածքում կա այսպիսի հարմար վայր: Մենք «Երևան մոլ» գալիս ենք թե՛ գնումների, թե՛ կինո դիտելու, թե՛ երեխաների զվարճանքների համար: Մոտակայքում ենք ապրում, առաջ ստիպված էինք քաղաքի մյուս ծայր հասնել այդ ամենի համար, բայց արդեն 6 տարի է՝ ոտքով ընտանիքով գալիս ենք մոլ, շատ գոհ ենք», - պատմեց հաճախորդներից մեկը՝ Արմինեն, ով «Երևան մոլ»-ի հավատարիմ այցելուներից է:

«Առաջ այլ առևտրի կենտրոն էինք գնում և գոհ էինք, բայց հետո մի քանի անգամ եկանք «ԿինոՊարկ» ու հասկացանք, որ քաղաքի ամենալավ կինոթատրոնն է: Դրանից հետո միշտ այստեղ ենք գալիս, արդեն առևտուր անելու համար էլ, իսկապես շատ հարմար է», - պատմեց մեկ այլ այցելու՝ Գևորգը, ով ընկերուհու հետ եկել էր մասնակցելու խաղարկությանը: «Ուզում ենք ուղևորություն շահել, բայց նվեր քարտից էլ չենք հրաժարվի», - ծիծաղալով հավելեց նա:

«Երևան Մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանի խոսքով՝ մոլի 6-ամյակը բոլոր հաճախորդների համար իսկական տոնի վերածելու համար մեծ աշխատանք է տարվել:

«Մոլը բաժանել ենք առանձին հատվածների և ամեն մեկում ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել: Ունենք կանանց համար նախատեսված գեղեցկության հատված, որտեղ Rouge և MAC բրենդերի հետ միասին կազմակերպվել է անվճար դիմահարդարում և խնամք: Այդ հատվածում մի քանի անգամ գեղեցիկ պարով ելույթ ունեցավ նաև բալետի պարուհի: Մեկ այլ հատվածում Կարո Աբաչյանի barbershop-ն է, որտեղ Schweppes-ի հետ միասին կամզակերպել ենք տղամարդկանց համար հատուկ անկյուն. այստեղ կարող են հարդարել իրենց մազերը և մորուքը, անվճար դաջվածք անել, կոկտեյլներից հյուրասիրվել», - պատմեց Մուրադյանը:

Նա հավելեց, որ նաև բրեյք դանս պարողներ են ելույթ ունեցել։ Կենտրոնական մուտքի մոտ «Կոկա-Կոլա»-ի հետ միասին երաժշտական quiz էր կազմակերպված, որի ընթացքում հաճախորդները հնարավորություն ունեին գուշակելու երաժշտությունն ու ստանալու նվերներ, «ԿինոՊարկի» տարածքում էլ գործում էր մեկ այլ quiz, որի ընթացքում նվերներ կարելի էր ստանալ` ֆիլմերից հատվածներ գուշակելով:

Խոսելով ապագայի պլաններից՝ «Երևան մոլ»-ի միջոցառումների և վաճառքի մենեջերը նշեց, որ մեծ շուքով պատրաստվել են նաև Մարտի 8-ին: Այդ օրը մոլում կկայանա հայտնի երգիչ Aram Mp3-ի համերգը և նոր՝ «Հերիք եղավ» երգի շնորհանդեսը: Նա նշեց, որ «Երևան մոլ»-ը շարունակելու է ուրախացնել իր հաճախորդներին: