15 մարտի 2020 - 22:21 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 դեպք կա. Առաջին վարակակիրն առողջացել է

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք կա, դրանք իրար հետ փոխկապակցված են, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:

Հանրագումարով, այս պահին ՀՀ-ում հաստատված 28 դեպք կա:

«Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»,- ասել է Թորոսյանը։

Այսպիսով, հիվանդները միայն 27-ն են։ Գրանցվել է 28 դեպք, որից մեկը՝ բուժվել է։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան լայվի ընթացքում, որ ռիսկի գոտում 2 պացիենտ կա՝ 67 և 71 տարեկան։

Տես նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից