23 մարտի 2020 - 22:34 AMT
ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն աճում են

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագանում է, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 300,000-ից ավելի մարդ վարակված է կորոնավիրուսով, վիրուսի դեպքեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում և պանդեմիայի տարածումն արագանում է:

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի առաջին դեպքից 67 օր է անցել, ընդամենը 11 օրում վարակակիրների թիվը հասել է 200,000-ի և 4 օրում՝ 300,000-ի:

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Աշխարհում վարակված է մոտ 360,000 մարդ, 16,000-ը մահացել է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից