23 մարտի 2020 - 22:13 AMT
ՌԴ-ն ժամանակավորապես արգելել է հատիկեղենի արտահանումը

Ռուսաստանը ժամանակավորապես արգելք է դրել հատիկեղենի արտահանման վրա, փոխանցում է Meduza-ն:

Արգելքը դրվել է մարտի 20-ին և կգործի 10 օր: Նշվում է նաև, որ այն կգործի մինչև կորոնավիրրուսի դեմ պայքարի պետական խորհրդի աշխատանքային խմբի «հատուկ հրահանգը»:

Արգելքը տարածվում է բոլոր տեսակի հատիկեղենի վրա, սակայն մեծամասամբ սահմանափակումը վերաբերելու է բրնձին. հնդկաձավարի արտահանում, օրինակ, երկրում գրեթե չկա:

Մարտի 17-ին ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հայտնել էր, որ ՌԴ-ն պատրաստ է սահմանափակել առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը, եթե դրանք չհերիքեն երկրի բնակչությանը: Մարտի 23-ի տվյալով ՌԴ-ում կորոնավիրուսի 438 դեպք կա: Երկրում կտրուկ ավելացել է հացահատիկի և պահպանման երկար ժամկետ ունեցող այլ մթերքների պահանջը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից