24 մարտի 2020 - 10:35 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5-ով ավելացել է

Վրասանում կորոնավիրուսով հիվանդության ևս 5 դեպք է գրանցվել։ Այդպիսով կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66-ի։ Այդ մասին ասվոմ է պաշտոնականան StopCov կայքում։

Կարանտինում է գտնվում 3320 մարդ, կլինիկաներում բժիշկների հսկողության տակ 235 մարդ կա։ Ապաքինվել է 8 մարդ։

Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։

Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։