24 մարտի 2020 - 14:09 AMT
#ՄնաՏանը. PornHub-ն անվճար պրեմիում հասանելիություն է բացել բոլորի համար

PornHub կայքը բոլոր երկրների բնակիչներին անվճար պրեմիում աքաունթներ է տրամադրել՝ զսպելու համար COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, գրում է Meduza-ն։

«PornHub-ը հորդորում է աշխարհի մարդկանց մնալ տանը՝ նվազեցնելու համար կորոնավիրուսի տարածումը անվճար պրեմիում-հասանելիությամբ ինքնամեկուսացման հաշվին»,- ասվում է կայքի հաղորդագրության մեջ:

Պրեմիում աքաունթ կարելի է ստանալ մինչև ապրիլի 23-ը։

COVID-19 պանդեմիայի և տարբեր երկրներում սահմանափակող միջոցների կիրառման ֆոնին PornHub-ը մարտին պրեմիում-հասանելիություն էր տրամադրել Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի բնակիչներին, որից հետո այդ երկրներում շեշտակի աճել էր կայքէջի այցելությունների ցուցանիշը։