24 մարտի 2020 - 18:19 AMT
ՌԴ-ում կտրուկ աճել է փամփուշտների և բեյսբոլի խաղափայտերի վաճառքը

Մարտի 9-22-ը Ռուսաստանում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 130%-ով աճել է սպորտային և որսորդական զենքի համար նախատեսված փամփուշտների վաճառքը, բեյսբոլի խաղափայտերի վաճառքը՝ 29%-ով, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ «Ֆիսկալ տվյալների օպերատորի հարթակի» վրա հղումով։

Սպառողները սկսել են նախապատվությունը տալ բեսյբոլի ավելի էժան խաղափայտերին՝ միջինը 11 տոկոսով։

Պահանջարկի աճի բացատրությունները տարբեր են՝ կորոնավիրոսի համաճարակի պատճառով «ճգնաժամային մտավախություններից» և ինչ-որ բանով զբաղվելու անհրաժեշտությունից մինչև դոլարի թանկացում, կա նաև սեզոնային գործոն, քանի որ սկսվել է գարնանային որսի շրջանը։

ՌԴ COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը մարտի 24-ի տվյալերով հասել է 495-ի, 22 մարդ ապաքինվել է, մոտ 93,000 մարդ բժիշկների հսկողության տակ է։

Photo. TASS