24 մարտի 2020 - 21:09 AMT
Հունաստանում կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա է ծնվել

Հունաստանում կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա է ծնվել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ պրոֆեսոր Սոտիրիս Ցիոդրասը։

«Վիրուսի դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է։ Այսօր այդպիսի պայքարում հաղթել է երիտասարդ մայրը՝ նա առողջ տղա է ծննդաբերել»,- ասել է նա, գրում է Ferra.ru-ն։

Սա կորոնավիրուսով վարակված կնոջից առողջ երեխա ծնվելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ չինական Ուհանում, որտեղ բռնկվել է համաճարակը, փետրվարի 3-ին COVID-2019-ով վարակված կինը նույնպես առողջ երեխա է ունեցել։

Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների, որոնք վիճակագրական տվյալների հաշվառում են իրականացնում, մարտի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 381,000-ը։ Մահացել է ավելի քան 16,500 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 101,000-ը։