24 մարտի 2020 - 21:57 AMT
Թորոսյան. 14 քաղաքացի բուժվել է, մեկուսացումից դուրս եկել՝ ընդհանուր 88-ը

ՀՀ-ում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից բուժված 14 քաղաքացի կա, նրանցից 12-ը մեկուսացման մեջ էին (նրանց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել): Մյուս 2-ն ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված), հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո նրանք նույնպես դուրս կգրվեն։ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից»,- հայտարարել է Թորոսյանը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից