Մարտի 25-ից դադարեցվում է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ Այդպիսի որոշում է կայացրել պարետ Տիգրան Ավինյանը։
Արգելքը կգործի մինչև մարտի 31-ը։
Արգելվում է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումները, ինչպես նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։
Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է երթևեկել առավելագույնը երկուսով՝ վարորդը ներառյալ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից