25 մարտի 2020 - 15:27 AMT
The Walking Dead-ի նոր եթերաշրջանը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

AMC հեռուստաալիքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել է «Քայլող մեռյալները․ Աշխարհնը սահմանից անդին» (The Walking Dead. Season 10) սերիալի լրացուցիչ եթերաշրջանի ցուցադրությունը։

«Ի սկզբանե պրեմիերան պետք է կայանար ապրիլի 12-ին, բայց այժմ շոուն կհեռարձակվի 2020-ի ընթացքում, բայց ավելի ուշ»,- հայտարարել են հեռուստաալիքի ներկայացուցիչները, գրում է Deadline-ը։

«Քայլող մեռյալները․ Աշխարհնը սահմանից անդին» սերիալի նկարահանումներն ավարտված էին, սակայն մի քանի եզրափակիչ դրվագներ հետարտադրական փուլում էին։ Պանդեմիայի ֆոնին ստուդիաները սկսեցին փակվել, ուստի նախագծի հեղինակները չհասցրին ավարտել ամբողջ աշխատանքը։

«Քայլող մեռյալները․ Աշխարհնը սահմանից անդինը» հայտնի սերիալի ընդլայնված տարբերակն է, որտեղ խորացվել է սյուժեի նոր գիծը. վերջինս նվիրված է մարդկանց առաջին սերնդին, որոնք փորձում են ողջ մնալ հետապոկալիպտիկ աշխարհում։