25 մարտի 2020 - 14:54 AMT
Երևանում գովազդի տեղադրման վայրեր են սահմանվել

«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելով սահմանվել են Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը։ Ազգային ժողովն ընդունել է նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

Այսուհետ արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևանի ընդհանուր օգտագործման տարածքներում։

Բացառություն կարվի միայն բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևանում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների դեպքում։

Նախագծի հեղինակն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանն է: