25 մարտի 2020 - 17:04 AMT
Անձնագրային բաժինները չեն աշխատում

ՀՀ ոստիկանությունը ժամանակավոր դադարեցրել է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:

Անձնագրային ծառայություններ արդեն դիմած քաղաքացիները, որոնց փաստաթուղթ ստանալու ժամկետը լրացել է, բացառության կարգով կարող են զանգել 011 37-02-43 հեռախոսահամարով, եթե փաստաթղթերի ստացումը խիստ անհրաժեշտ է: Այլ գործարքներ չեն կատարվելու:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից