26 մարտի 2020 - 14:09 AMT
ՍՈւ-30ՍՄ կործանիչների անձնակազը սկսել է ուսումնական թռիչքները

Գերժամանակակից և գերհզոր ՍՈւ-30ՍՄ կործանիչների անձնակազմը սկսել է ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուներն ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում», - գրել է ՊՆ խոսնակը՝ տեսանյութ հրապարակելով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Զինված ուժերի համար նախատեսված ռուսական Սու-30ՍՄ կործանիչներն արդեն պատրաստ են:Ինքնաթիռները փորձարկումներ են անցել պատվիրատուին փոխանցվելուց առաջ: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։