26 մարտի 2020 - 23:31 AMT
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է կես միլիոնը

Կորոնավիրուսով վարակումների թիվն աշխարհում հատել է կես միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնացվիրուսի ռեսուրսային կենտրոնի օպերատիվ տվյալները։

Երևանի ժամանակով 23։20-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 511,603 վարակման դեպք, 23,067 մահ, մոտ 121 հազար բուժված, ակտիվ քեյսերը մոտ 367 հազարն են։

Հայաստանում մարտի 26-ի դրությամբ գրանցվել է 290 դեպք, 1 պացիենտ մահացել է, 18-ը՝ բուժվել։ Երկրում կա 271 ակտիվ քեյս։