27 մարտի 2020 - 12:11 AMT
Արցախում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ կա, և Բ տեսակի հարուցիչներ

Արցախում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և Բ տեսակի հարուցիչները: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկումը:

Մարտի 26-ի դրությամբ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ են, ստացիոնար բուժում ստացող հիվանդները 32-ն են, որոնցից 22-ը կամ 68.8%-ը` 0-18 տարեկաններ:

2019-ի մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում կա:

Փետրվարին արձանագրվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 4948 դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ վերին շնչառական ուղիների սուր վարակի 3447 դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել