27 մարտի 2020 - 15:56 AMT
Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին նա ինքն է տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Համաճարակն ինձ էլ խոցեց։ Կարող եմ փաստել բժիշկների և ամբողջ բուժանձնակազմի բացառիկ աշխատանքը»,- գրել է նա։

Դևեջյանը տեղեկացրել է նաև, որ հոգնածություն է զգում, սակայն բժիշկների շնորհիվ վիճակը կայուն է։

Մարտի 26-ի տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,600-ի։