Մարտի 30-ի առավոտվա վդրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- ասված է գրառման մեջ:
Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 482 դեպք կա:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից