2 ապրիլի 2020 - 12:01 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 771 նոր դեպք կա. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում ապրիլի 2-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսի 771 նոր դեպք է հաստատվել երկրի 29 շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 3548-ի, 235 մարդ առողջացել է, 30 մարդ՝ մահացել։ Կատարվել է ավելի քան 536,000 թեստավորում:

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակների քանակը գերազանցել է 820,000-ը, ավելի քան 40,000 մարդ մահացել է։

Photo. TASS