2 ապրիլի 2020 - 12:36 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի․ Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի, ասվում է StopCov կառավարական կայքում։

Ապաքինվել է 26 մարդ, կարանտինում է գտնվում 5437-ը, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 260, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանում մարտի 31-ից կարանտին է գործում երկրի ամբողջ տարածքում, իսկ 21։00-06։00-ն նաև՝ պարետային ժամ։ Չի աշխատում հանրային տրանսպորտը, փողոցում գտնվող մարդը պետք է անձը հաստատող փաստաթուղթ ունենա։

Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակների քանակը գերազանցել է 820,000-ը, ավելի քան 40,000 մարդ մահացել է։