2 ապրիլի 2020 - 15:38 AMT
ԱՄՆ-ում դիակների համար նախատեսված 100,000 պարկ են ուզել Պենտագոնից

ԱՄՆ իշխանությունները դիակների համար նախատեսված 100,000 պարկ են ուզել Պենտագոնից, ինչը կապված է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի վատթարացման և առաջիկայում մահացության դեպքերի աճի հետ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Այդ մասին Reuters-ին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ նշելով, որ թիկունքային ապահովման վարչությունն աշխատում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առողջապահության ոլորտի նրա թիմակիցները կոչ են արել ամերիկացիներին պահպանել սոցիալական հեռավորության պահանջն առաջիկա «դժվարին երկու շաբաթում», երբ կորոնավիրուսին կարող է զոհ գնալ մոտ 100,000 մարդ։