2 ապրիլի 2020 - 13:17 AMT
Նախարար․ ՀՀ-ում ապագայում հնարավոր կլինի օրական կորոնավիրուսի 1500 թեստ անել

Տեսականորեն հնարավոր է, որ ՀՀ-ում բոլորին թեստավորեն, գործնականում՝ ոչ. Հայաստանը գնում է այն ճանապարհով, որ մեծացվի թեստավորման հսկողությունը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Շուտով կհասնենք օրական 400-500 թեստավորման, իսկ ավելի ուշ, նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, կկարողանանք օրը 1500 թեստ անել»,- հայտարարել է Թորոսյանը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։