Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլորին աղոթել ԶԼՄ-ներում աշխատողների համար։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում իր միկրոբլոգում։
«Եկեք միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, ովքեր կապ են հաստատում և իրազեկում մեզ, որպեսզի մարդիկ այդքան մեկուսացված չլինեն, և կրթում են երեխաներին: Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ անցկացնել մեկուսացման այս շրջանը»,- ասվում է գրառման մեջ:
Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակների քանակը գերազանցել է 820,000-ը, ավելի քան 40,000 մարդ մահացել է։