2 ապրիլի 2020 - 15:05 AMT
Արցախում միայնակ քաղաքացիներին պարենամթերքով են ապահովում

Արցախում մեկնարկել են միայնակ քաղաքացիներին պարենամթերքով և հիգիենայի պարագաներով պահովման աշխատանքները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության՝ 440 միայնակ քաղաքացու` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) կտրամարդվի մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ։

Ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքներին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ: