2 ապրիլի 2020 - 17:27 AMT
Քաղաքացիների` մեկուսացումից դուրս գալուց հետո Մոնթե Մելքոնյանի վարժարանն ախտահանվել է

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկուսացված քաղաքացիների մեկուսացման ժամկետի ավարտից և նրանց դուրս գալուց հետո վարժարանն ախտահանվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,- ասվում է գրառման մեջ:

Խոսնակը նաև տեսանյութ է հրապարակել։