Ապրիլի 3-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։
Երևանի ժամանակով 10։00-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 1,016,000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ն՝ ավելի քան 245,000 դեպք։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 115,000 մարդ, երրորդ՝ Իսպանիան, ավելի քան 112,000 դեպքով։
Մահվան ելքով դեպքերն աշխարհում 53,000-ից ավելի են, 211,000-ից ավելի մարդ ապաքինվել է։
COVID-19 կորոնավիրուսի համաճարակի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իրավիճակը պանդեմիա որակեց։