Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 134-ի, ասվում է կառավարական Stopcov.ge կայքում։
Վիրուսից ապաքինվել է 26 մարդ, գրում է Apsny.ge-ն:
Կարանտինում 5550 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 281։
Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կանայք, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրանսենյակի աշխատակիցներ, բուժանձնակազմ։ Ըստ համաճարակաբանների` վարակման դեպքերը երկրում կաճեն։
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են հայտարարել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով, իսկ մարտի 30-ից համընդհանուր կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։