Facebook սոցցանցի օգտատերերը կկարողանան Messenger-ով զանգահարել նաև համակարգչից՝ ընկերությունը գործարկել է հավելվածի դեսքթոփային տարբերակը macOS-ի և Windows-ի համար։
Նոր գործառույթը հասանելի է ապրիլի 2-ից, գրում է Vc.ru-ն` Reuters-ին հղումով։
Թարմացումը թողարկվել է օգտատերերի մոտ Zoom հավելվածից օգտվողների զգալի աճով պայմանավորված։ Facebook-ը Messenger-ի դեսքթոփային տարբերակի թողարկման մասին հայտարարել էր դեռ 2019-ին։
Սոցցանցը պարզել է, որ մարտին աուդիո և տեսազանգերի համար մեսենջերի բրաուզերային տարբերակից օգտվողների քանակն ավելացել է ավելի քան 100%-ով։
Ավելի վաղ Slack, Zoom և Microsoft Teams ծառայությունների հեղինակները հայտարարել էին, որ կորպորատիվ մեսենջերների լսարանը փետրվար-մարտին զգալի աճել է զանգվածաբար հեռահար աշխատանքի անցնելու պատճառով։