4 ապրիլի 2020 - 12:50 AMT
ԱԶԲ․ 2020-ին տնտեսական աճը ՀՀ-ում կդանդաղի մինչև 2.2%

2020-ին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 2.2%՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Այդ մասին ասվում է Ասիական զարգացման բանկի զեկույցում։

Ըստ դրա՝ 2020-ին ՀՀ-ում նաև որոշ գնաճ է ակնկալվում, որը, ըստ կանխատեսումների, 2021-ին պետք է կայունանա։

Ակնկալվում է, որ իրավիճակը կշտկվի 2021-ին՝ աճը կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսվել են երկրում 2019-ին և 2020-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։ Զեկույցում կարևորվում է պետական ներդրումների աճը։

2018-ին տնտեսական աճը ՀՀ-ում կազմել է 5,2%, իսկ 2017-ին՝ 7,6%:

Ըստ զեկույցի նաև՝ Ադրբեջանում տնտեսական աճը կդանդաղի մինչև 0,5%՝ նավթի գների նվազմանը զուգահեռ, սակայն նավթի արդյունահանման ծավալների աճը 2021-ին կնպաստի, որ տնտեսական աճը հասնի 1,5%։

Վրաստանում, ըստ զեկույցի, աճը զրոյին մոտ կլինի, իսկ 2021-ին ակնկալվում է, որ այն կհասնի 4,5%-ի։