5 ապրիլի 2020 - 15:23 AMT
Վրաստանում կորոնավիրուսից մահվան 2 դեպք է գրանցվել․ Sputnik Georgia

Վրաստանում կորոնավիրուսից 81-ամյա պացիենտ է մահացել, փոխանցում է Sputnik Georgia-ն։

Պացիենտն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Սա երկրում վարակից մահվան երկրորդ դեպք է։ Ապրիլի 4-ին ևս մեկ քաղաքացի էր մահացել կորոնավիրուսից։

Վրաստանում ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 170, առողջացել է 36 մարդ։