6 ապրիլի 2020 - 10:24 AMT
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Նա անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: