6 ապրիլի 2020 - 14:49 AMT
Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։

36 մարդ ապաքինվել է, կարանտինում 5556 մարդ կա, հսկողության տակ՝ 386-ը։ Մահվան 2 դեպք է գրանցվել։

Վարակվածներից 2-ը, լինելով Ավստրիայի քաղաքացիներ, հեռացել են երկրից։

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, Ազգային գվարդիայի աշխատակիցներ, բուժանձնակազմ։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։