6 ապրիլի 2020 - 14:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից մեկը վրացի վարորդ է․ «Նովոստի-Գրուզիա»

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից մեկը վրացի վարորդ է՝ 53-ամյա տղամարդը բեռնափոխադրումներ է իրականացնում, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Ըստ Գորիի հասարակական առողջության կենտրոնի՝ վարորդը Վրաստանի տարածքը լքել է մարտի 31-ին։ Նա բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռևս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել։

Այժմ տղամարդը բուժվում է ՀՀ կլինիկաներից մեկում։ Վրաստանի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել երկրից մեկնելուց առաջ։

Վրաստանում բոլոր վարորդների ջերմաչափում է իրականացվում։ Եթե օտարերկրացի վարորդը կորոնավիրուսի ախտանիշներ ունի, նրան վերադարձնում են մեկնման երկիր, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, ապա կարանտինի են ենթարկում։ Նույնպիսի կարգ է սահմանված Հայաստանում։