6 ապրիլի 2020 - 14:16 AMT
Նախիջևանում կորոնավիրուսի 18 դեպք է հաստատվել․ Haqqin.az

Ապրիլի 6-ի դրությամբ Նախիջևանում 18 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարությունից, փոխանցում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ 2896 մարդ կարանտինում է գտնվում, թեստավորվել է 630 հոգի։ Նախիջևանում վարակված քաղաքացիներից 1 հոգի բուժվել է, մյուսները հատուկ ռեժիմի հիվանդանոցում են գտնվում։

Ադրբեջանում ապրիլի 5-ի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը 584 է, 32 հոգի առողջացել է, 7 հոգի մահացել։