6 ապրիլի 2020 - 15:45 AMT
Կորոնավիրուսից բուժվելու ռեկորդներ՝ Իրանում․ 106 և 100 տարեկան պացիենտներն ապաքինվել են

Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից բուժվել է 106 տարեկան մի քաղաքացի՝ դառնալով վիրուսը հաղթահարած ամենատարեց պացիենտը, փոխանցում է Republic-ը։

Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ Իրանում կորոնավիրուսի հաստատված մոտ 58,000 դեպք կա, երկրում վիրուսից 3739 մարդ է մահացել։ Ավելի վաղ՝ մարտի 18-ին հայտարարվել էր, որ երկրում 103-ամյա մի կին վերականգնվել է կորոնավիրուսից, նա այդ պահին վիրուսից բուժված ամենատարեց պացիենտն էր։

Ապրիլի 5-ին կորոնավիրուսից բուժվել է նաև 100 տարեկան ևս մեկ պացինետ, որը հիվանդանոցում մոտ 1 շաբաթ է անցկացրել ու դուրս գրվել, փոխանցում է LB-ն։

Իրանում կորոնավիրուսը սկսվել է տարածվել փետրվարի 19-ից։ Երկրում վարակի էպիկենտրոն էր համարվում Ղոմ քաղաքը։ Ամբողջ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 24,000-ից ավելի պացիենտ։