6 ապրիլի 2020 - 16:17 AMT
Մարզպետ․ Տավուշում կորոնավիրուսով 5 վարակված կա, ռիսկային տարիքում չեն

Ապրիլի 6-ի դրությամբ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։ Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված», - նշել է մարզպետը։

Չոբանյանը հայտնել է նաև, որ վիրուսի տարածումից խուսափելու համար կոնտակտավոր անձինք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից