Ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ Չինաստանի մայրցամաքային հատվածում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության պետական կոմիտեն։
Մինչ այդ, վարակման 32 նոր դեպք է գրանցվել, սակայն դրանք բոլորը բերովի են: Ապաքինվել է 89 մարդ, գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 983 բերովի դեպք։
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր երկրում ավելի քան 82,000 վարակման դեպք է գրանցվել, մահացել է 3 300 մարդ;