7 ապրիլի 2020 - 12:10 AMT
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 1154 նոր դեպք է գրանցվել

Ապրիլի 7-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1154 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7449-ի։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

«Վերջին 24 ժամում ՌԴ-ում հաստատվել է COVID-19-ով վարակի 1154 նոր դեպք երկրի 43 շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ՌԴ 81 շրջանում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։

Photo. TASS