7 ապրիլի 2020 - 16:52 AMT
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս Ղազարյանը

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ Նա հոսպիտալացվել էր թոքաբորբով, կորոնավիրուսի թեստը դրական պատասխան էր տվել։

10 օր առաջ նույն հիվանդությունից մահացել էր նրա կինը՝ բժշկուհի Արփիկ Հասրաթյանը, գրում է Svoboda.org-ը։

Ղազարյանը 72 տարեկան էր։ Նա բազմաթիվ աշխատությունների և գյուտերի հեղինակ էր լազերային ֆիզիկայի և օպտիկայի ասպարեզում, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր էր։

Ղազարյանն ու կինը գրեթե միաժամանկ էին հոսպիտալացվել՝ մարտի կեսին։ Երկուսի մոտ էլ երկկողմ թոքաբորբ էր զարգացել։