7 ապրիլի 2020 - 17:57 AMT
Ժամկետայինի մահվան դեպքով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել

Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ ժամկետային զինծառայող, մի շարքայինի մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար, հայտնում են Քննչական կոմիտեից:

Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

365 հոդվածը վերաբերում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելուն, առաջին կետի համաձայն՝ եթե այդ արարքը վնաս է պատճառել` պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով։ 104 հոդվածի նշված կետը վերաբերում է անձի կամ նրա մերձավորի սպանությանը` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով; Այդ արարքի համար ՔՕ-ն սահմանում 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Նշվում է, որ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 4-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ժամկետային ծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: