ՀՀ տնտեսությունը 2020-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով կկրճատվի 3.5%-ով։ Այդ մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գարնան կանխատեսման մեջ։
Զեկույցում ասվում է, որ 2019-ին ՀՀ տնտեսական աճը ավելացել էր 7․6 տոկոսով, ինչը պայմանավորված է տնային տնտեսությունների սպառման զգալի աճով և ամրապնդվել է արտահանման ավելի զգալի աճով:
«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գլոբալ անորոշությունն ու պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների գների տատանումներով զուգորդված, անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա արտահանման հաշվին, որտեղ գերակշռում են պղինձը և լեռնահանքային արդյունաբերության մյուս պորդուկտները։ Հնարավոր է նաև անուղղակի ազդեցություն ՌԴ հետ տնտեսական կապերի միջոցով՝ ներառյալ դրամական փոխանցումների հնարավոր անկումը», - ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ սոցիալական զսպման միջոցներն ու շարժի սահմանափակումը կվնասեն ՀՀ զբոսաշրջությանը, որը մեծապես կախված է արտերկրի հայերի այցերից։
Ըստ վերլուծաբանների՝ 2021-ին տնտեսական աճը երկրում կվերականգնվի և կկազմի 5.5%։
Վրաստանի և Ադրբեջանի համար անկման կանխատեսումը 5.5% և 3% է համապատասխանաբար, իսկ 2021-ի աճը՝ 5.5% և 3% համապատասխանաբար։