19 մայիսի 2020 - 18:46 AMT
Փաշինյան․ Եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ստեղծված վիճակին և հիվանդության տարածման բարձր տեմպին, ասել է, որ եթե վարակի աճի տեմպը չկոտրենք, օրական 100-ավոր մարդիկ կարող են մահանալ։

Փաշինյանը վստահեցրել է, որ առաջին իսկ օրվանից կորոնավիրուսի մասին ցանկացած տեղեկություն փոխանցվել է բնակչությանը:

«Այս տեմպով մայիսի 29-ին արդեն կունենանք 10,000 հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20,000, նաև մահվան դեպքերի կտրուկ աճ և ուղղակի չենք կարողանա օգնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքները լցված կլինեն հիվանդներով»,- ասել է վարչապետը՝ կրկին կոչ անելով խստորեն պահպանել պարետատան պահանջները:

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։