20 մայիսի 2020 - 11:08 AMT
Հայաստանում կորոնավիրուսի 230 նոր դեպք կա ու 5 մահ

Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5271-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 230-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ելքով 5 դեպք է գրանցվել՝ 3-ը կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 67 է, այլ պատճառով՝ 27։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:

Դուրս է գրվել ևս 255 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 2419 պացիենտ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 44,071թեստավորում:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։