20 մայիսի 2020 - 14:18 AMT
Բրազիլիայում Covid-19-ից մահերը կտրուկ աճել են

Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվը կտրուկ աճել է։ Մայիսի 20-ի դրությամբ մահվան 1179 նոր դեպք է գրանցվել՝ սա մահվան ելքով դեպքերի ամենամեծ ցուցանիշն է երկրում պանդեմիայի բռնկումից ի վեր։ Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսից 17,900 վարակակիր է մահացել:

Բրազիլիայի կոնգրեսը հավանություն է տվել մի օրենքի, որով պարտադիր է դառնում դիմակ կրելը հասարակական վայրերում։ Խախտողները կտուգանվեն 50 դոլարով, գրում է BBC-ն։

Օրենքը դեռ պետք է հավանության արժանանա Սենատում, իսկ հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն անձամբ շատ հազվադեպ է դիմակ կրում։

Բոլսոնարուին խստիվ քննադատում են պանդեմիային իր վերաբերմունքի համար։ Նախագահը վարակն ինչ-որ գրիպ է անվանում և հրաժարավում է կարանտինի խիստ միջոցներ սահմանել։

Բրազիլիան 3-րդն է աշխարհում Covid-19-ով վարակվածների քանակով՝ 263,000 հիվանդ։ Ավելի մեծ ցուցանիշներ են գրանցվել միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում։