21 մայիսի 2020 - 10:57 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների թիվը հասել է 721-ի, տեղեկացնում է StopCov-ը:

Ապաքինվել է 485 մարդ, մահվան ելքով 12 դեպք կա: Կարանտինում 3519 մարդ է գտնվում, փաստացի բուժվում է 351-ը, գրում է Sputnik Georgia-ն:

Մարտի 20-ին` համաճարակի բռնկումից ի վեր արդեն 2-րդ անգամ, վարակն ախտորոշվել էր ընդամենը 1 անձի մոտ:

Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին, իսկ արդեն մարտի վերջին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Վրաստանում մինչև մայիսի 22-ն արտակարգ դրություն է գործում, երկրի իշխանությունները որոշել են չերկարացնել դրա տևողությունը։